Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ք․ Նոյեմբերյան գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-004-0286-0169 կադաստրային ծածկագրով 0․16104 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր) տրամադրել վարձակալությամբ.
1) վարձակալությամբ տրամադրվող 0․16104 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 8000 դրամ,
2) վարձակալության ժամկետը սահմանել 24 տարի,
3) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
4) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում։ |