Այսօր: Կիրակի, 17 Օգոստոսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



14 օգոստոսի 2025 թ.

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնի 33.1-րդ, 35-րդ, 35.1-րդ կետերով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի  թիվ 216-Ա որոշումը,  ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Նաիրա Արշալույսի Աբրահամյանի կողմից  (անձնագիր՝ AS0503221, տրված 06.02.2019 թվականին, 047-ի կողմից) 15.08.2025 թվականին տրված համաձայնությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Զ․ Անդրանիկի փողոց, 7/9 խորդանոց հասցեում գտնվող 0.00047 հա մակերեսով հողամասում (ծածկագիր 11-004-0110-0102, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված 4․7 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես՝ 3․5 քմ) կառույցը և կառույցի սպասարկման ու պահպանության համար նախատեսված 0.00047 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած՝ Նաիրա Արշալույսի Աբրահամյանին։

2. Նաիրա Արշալույսի Աբրահամյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի՝ 5740 ՀՀ դրամ 900395101133 հաշվին որպես հողամասի օտարման գին, 11370 ՀՀ դրամ 900395101158 հաշվին որպես կառույցի օտարման գին, 18000 ՀՀ դրամ 900395101570 հաշվին որպես համայնքի կատարված ծախս։

3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արսեն Մամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner