Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 15․11․2024 թվականի թիվ 518-Ն որոշումը և հաշվի առնելով Բախշի Կիրակոսյանի ներկայացուցիչ Սամվել Եղիկյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, գյուղ Բաղանիս 1-ին փողոց, 4-րդ փակուղի 1/1 հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 11-017-0032-0014) բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքների ժամկետի երկարաձգման համար Բախշի Կիրակոսյանին տալ շինարարության թույլտվություն։
- Համասեփականատերը պարտավոր է Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395101075 հաշվեհամարին մուծել 4500 (չորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար։
|