|
ՆԱԽԱԳԻԾ
|
08 հուլիսի 2025 թ. |
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 15․11․2024 թվականի թիվ 518-Ն որոշումը և հաշվի առնելով Վաչագան Բեգլարյանի և Սոնյա Բեգլարյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, գյուղ Բաղանիս 1-ին փողոց 2/6 հողամաս հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 11-017-0113-0016) բնակելի տան կառուցման համար Վաչագան Բեգլարյանին և Սոնյա Բեգլարյանին տալ շինարարության թույլտվություն։
- Համասեփականատերերը պարտավոր են Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395101075 հաշվեհամարին մուծել 4500 (չորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Գայանե Եղիկյան |
|
|
Փաստաթուղթ՝ | 5e916ba7-04a2-426e-b718-1cd57295a365 |
|