|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 սեպտեմբերի 2025 թվականի N 255-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԼԻԶԻՆԳՈՎ ԱՎՏՈԳՐԵՅԴԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 25-րդ կետերի պահանջներով, հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի կարիքների համար 51 500000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոգրեյդեր (ուղեհարթիչ՝ համալրված հետևի փխրեցուցիչով և առջևի հրիչով, LIUGONG CLG4215 D MOTOR GRANDER, ԱՏԳ ծածկագիր 84292000990) ձեռքբերելու անհրչաժեշտությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Համաձայնություն տալ «Համայնքային տնտեսությունը սպասարկող» ՀՈԱԿ-ին «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև Լիզինգատու) հետ կնքել լիզինգի գլխավոր պայմանագիր՝ 51.500.000 ՀՀ դրամ գումարի չափով, մինչև 60 ամիս ժամկետով (ժամկետի հաշվարկը սկսվում է լիզինգի գլխավոր պայմանագրի շրջանակում հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից)։ Լիզինգատուն լիզինգի առարկան նշված գնով ձեռք է բերելու «Համայնքային տնտեսությունը սպասարկող» ՀՈԱԿ-ի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերությունից։
- Համաձայնություն տալ «ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմ» ՀԿՀ-ին հանդես գալ որպես երաշխավոր լիզինգի գլխավոր պայմանագրով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -18 ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՔՈՉԱՐՅԱՆ ԳՅՈՐԳԻ ԱՆԱՆՅԱՆ ՔԱՋԻԿ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՊԱՐԱՆՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ ՄԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄՀԵՐ ԲԵՐՈՅԱՆ ԱԻԴԱ ԴԱՎԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|