Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 18․09․2017 թվականի 1213-Ն որոշման 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ գյուղի բնակիչ՝ Հայկ Վալերիկի Մանուկյանի 29․09․2025 թվականի դիմումը և կորիզավոր հողատեսքերի վրա Հայկ Վալերիկի Մանուկյանի կողմից նոր հիմնված պտղատու այգու փաստը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Հայկ Վալերիկի Մանուկյանին 5 տարի ժամկետով ազատել սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ գյուղում գտնվող 11-043-0109-0029 կադաստրային ծածկագրով, 2.07517 հա մակերեսով հողամասի անշարժ գույքի հարկից։ |