Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-015-0239-0092 կադաստրային ծածկագրով 4.31664 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր) տրամադրել վարձակալությամբ.
1) վարձակալությամբ տրամադրվող 4.31664 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 50000 ՀՀ դրամ,
2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի,
3) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
4) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում: |