Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Աճուրդային կարգով օտարել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ՀՀ Տաուշի մարզ․ Նոյեմբերյան համայնք քաղաք Նոյեմբերյան 29-րդ փողոց 2/4 հասցեում գտնվող 11-004-0056-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, 0․00794 հա մակերեսով հողամասը.
1) 11-004-0056-0011 կադաստրային ծածկագրով 0․00794 հա մակերեսով հողամասի օտարման մեկնարկային գին սահմանել 325000 ՀՀ դրամ,
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 2 (երկու) տարվա ընթացքում: