|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 հոկտեմբերի 2025 թվականի N 2027-Ա |
ՀՈՂԱՄԱՍԵՐ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏԱԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով և «Գույքի նկատմամբ պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ Համայնքային սեփականություն հանդիսացող 11-004-0129-0004, 11-004-0129-0086, 11-004-0129-0087, 11-004-0129-0088 կադաստրային ծածկագրով հողամասերը միավորել (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման), միավորված հողամասի և հողամասում առկա շինությունը գրանցել՝ Նոյեմբերյան քաղաք, Երևանյան փողոց, 4 վարչական շենք հասցեում և որպես մեկ գույքային միավոր պետական գրանցում կատարելու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|