|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 օգոստոսի 2019 թվականի N 378-Ա |
ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՏՎԱԾԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> 2008 թվականի հունիսի 10-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, հիմք ընդունելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 2010 թվականի օգոստոսի 12-ի թիվ 1004-Ն որոշումը, հաշվի առնելով Լևոն Սողոմոնի Բայրամյանի 15.07.2019 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի 5-րդ փողոց տուն 2 հասցեում գտնվող 0.04 հա մակերեսով տնամերձ հողամասին (ծածկագիր 11-017-0015-0009) կից համայնքային սեփականություն հանդիսացող 0.00815 հա հատվածի նկատմամբ ճանաչել Լևոն Սողոմոնի Բայրամյանի (ծնված` 01.01.1952թ.) և Աշոտ Սողոմոնի Բայրամյանի (ծնված` 26.05.1955թ.) սեփականության իրավունքը:
- Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի 5-րդ փողոց տուն 2 հասցեում գտնվող (ծածկագիր 11-017-0015-0009) տնամերձ հողամասում գոյություն ունեցող բնակելի տան՝ կառուցված 1974 թվականին, Բ/Պ 1-ի՝ կառուցված 1974 թվականին, Բ/Պ 2-ի՝ կառուցված 1974 թվականին, պարսպի՝ կառուցված 1974 թվականին և աստիճանի՝ կառուցված 1974 թվականին նկատմամբ ճանաչել Լևոն Սողոմոնի Բայրամյանի (ծնված` 01.01.1952թ.) և Աշոտ Սողոմոնի Բայրամյանի (ծնված` 26.05.1955թ.) սեփականության իրավունքը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|