Այսօր: Երեքշաբթի, 20 Ապրիլի 2021թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 177-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 ապրիլի 2021 թվականի N 177-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ, 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 4-րդ գլխի 33-րդ կետի  պահանջով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ  կառույցը չի հակասում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներին, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում այլ անձանց կյանքին ու առողջությանը, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հաշվի առնելով քաղաքացի Բախշի Ռաֆիկի Մամաջանյանի Նոյեմբերյան համայնքի կոթի գյուղի 24-րդ փողոց թիվ 7 հասցեում ինքնակամ կառույց իրականացնելու փաստը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի 24-րդ փողոց  թիվ 7 հասցեում գտնվող  ներկայիս 11-040-0109-0005-01 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող 0.00477 հա մակերեսով հողամասում  (նպատակային նշանակությունը` բնակավայրերի,  գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման) ինքնակամ կառուցված հասարակական սպասարկման 47.75 քմ արտաքին և 41.91 քմ ներքին մակերեսով կառույցի՝ խանութ, նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը և օրինականացնել:
  2. Գույքի գնման նպատակով պետական գրանցում ստանալուց հետո  դիմել կառույցն իրականացրած Բախշի Ռաֆիկի Մամաջանյանին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner