Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



26 օգոստոսի 2019 թ.

ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՏՎԱԾԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>>  2008 թվականի հունիսի 10-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, հիմք ընդունելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 2010 թվականի  օգոստոսի 12-ի թիվ 1004-Ն որոշումը, հաշվի առնելով Սուսաննա Արամայիսի Հարությունյանի 16.07.2019 թվականի դիմումը՝

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Նոյեմբերյան քաղաքի Այգեգործների փողոց տուն 42 հասցեում գտնվող 0.045 հա մակերեսով տնամերձ հողամասին (ծածկագիր 11-004-0135-0023) կից համայնքային սեփականություն հանդիսացող 0.02286 հա հատվածի  նկատմամբ ճանաչել Սուսաննա Արամայիսի Հարությունյանի (ծնված` 01.12.1959թ.), Ռուզաննա Արմոյի Գուլքանյանի (ծնված` 09.02.1979թ.), Աստղիկ Արմոյի Գուլքանյանի (ծնված` 21.10.1984թ.) և Արտաշ Արմոյի Գուլքանյանի (ծնված` 04.10.1984թ.) սեփականության իրավունքը:  
  2. Նոյեմբերյան քաղաքի Այգեգործների փողոց տուն 42 հասցեում գտնվող (ծածկագիր 11-004-0135-0023)  տնամերձ հողամասում գոյություն ունեցող բնակելի տների՝ կառուցված 1952 թվականին, Բ/Պ-ի՝ կառուցված 1952 թվականին, ավտոտնակի՝ կառուցված 1952 թվականին և աստիճանավանդակի՝ կառուցված 1952 թվականին   նկատմամբ ճանաչել Սուսաննա Արամայիսի Հարությունյանի (ծնված` 01.12.1959թ.), Ռուզաննա Արմոյի Գուլքանյանի (ծնված` 09.02.1979թ.), Աստղիկ Արմոյի Գուլքանյանի (ծնված` 21.10.1984թ.) և Արտաշ Արմոյի Գուլքանյանի (ծնված` 04.10.1984թ.)  սեփականության իրավունքը: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ԳԻՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner