Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքային խնդիրների կառավարում
 
 
Որոնել Բոլորը
 

Խնդիր → - Այլ

Համառոտ նկարագրություն`

Առաջարկվում է համայնքապետարանի կայքում, «Հայտարարություններ» բաժնից բացի, ստեղծել էլեկտրոնային աճուրդի համակարգ։ Սա թույլ կտա ավելի թափանցիկ և հասանելի ձևով ներկայացնել համայնքապետարանի կողմից կազմակերպվող աճուրդները՝ ապահովելով բոլոր ցանկացողների մասնակցությունը անկախ գտնվելու վայրից և նպաստելով մրցակցային ու արդար գործընթացներին։

Խնդրի հասցեն`

https://noyemberyan.am/Pages/Misc/Announces/List.aspx

Ներկայացման ամսաթիվ`

25/09/2025 22:29

Կարգավիճակ`

Լուծված է և փակված

Խնդիրը ներկայացնող՝

Սամվել Գուլքանյան

Գրանցող`

Արմինե Ամիրաղյան  

Գրանցման ամսաթիվ`

30/09/2025

Բացատրություն`

Առաջարկվում է համայնքապետարանի կայքում, «Հայտարարություններ» բաժնից բացի, ստեղծել էլեկտրոնային աճուրդի համակարգ։

Լուծելու (մերժման) ամսաթիվ`

30/09/2025

Բացատրություն`

Տեղեկացնում ենք,որ Նոյեմբերյանի համայնքապետարանը էլեկտրոնային աճուրդներ չի կազմակերպում,ուստի «Հայտարարություններ» բաժնում չկա էլեկտրոնային աճուրդների հարթակ։

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

ՍԱՄՎԵԼ ԳՈՒԼՔԱՆՅԱՆ 3 օր առաջ
Հարգելի պարոն Ղուլիջանյան, Սույնով ցանկանում ենք հստակեցնել, որ մեր գրությամբ մենք հանդես ենք եկել առաջարկությամբ՝ Նոյեմբերյանի համայնքապետարանի համար ստեղծելու և ներդնելու էլեկտրոնային աճուրդների կայք։ Ձեր կողմից տրված պատասխանում նշվել է, որ Նոյեմբերյանի համայնքապետարանը ներկայումս չի կազմակերպում էլեկտրոնային աճուրդներ, ուստի էլեկտրոնային հարթակ առկա չէ։ Սակայն մեր նախաձեռնության բովանդակությունը հենց այն է, որ նման հարթակը մշակվի և գործարկվի՝ համայնքի կողմից մրցակցային, թափանցիկ և արդար գործընթացներ ապահովելու նպատակով։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք դիտարկել մեր առաջարկությունը ոչ թե որպես պարզ հարցում առկա իրավիճակի մասին, այլ որպես գործընթացի բարելավման և նոր մեխանիզմի ներդրման առաջարկ։ Հարգանքով՝ Սամվել Գուլքանյան։
Պատասխանել
Արմեն Ղուլիջանյան ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ, ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԱԺԻՆ | Բաժնի պետ Երեկ 16:49
Հարգելի Սամվել Գուլքանյան, Ձեր առաջարկությունը  կդիտարկվի Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից։
Պատասխանել

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner