Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 12-րդ կետով, «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 15.11.2024 թվականի թիվ 518-Ն որոշումը և հաշվի առնելով «Բի Թի Էլ Սերվիսիս» ՍՊԸ-ի 24.06.2025 թվականի հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Թույլատրել «Բի Թի Էլ Սերվիսիս» ՍՊԸ-ին 01.07.2025-31.07.2025 թվականն ընկած ժամանակահատվածում տեղադրել գովազդ հետևյալ հասցեներում՝
- ՀՀ Տավուշի մարզ Նոյեմբերյան համայնք գ. Հաղթանակ, Նոյեմբերյան-Բագրատաշեն օղակաձև ծաղկանոց, ԱԲ կողմ 36 քմ ընդհանուր մակերեսով այլ արտաքին գովազդ (Կիլիկիա), 1 քմ մակերեսի համար վճարելով 1125 ՀՀ դրամ:
2. Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Մանվել Քեշիշյանին սահմանված կարգով ձևակերպել գովազդի թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերը:
3. Որոշումը տարածվում է 2025 թվականի հուլիսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: