| 
 1. Հաստատել Նոյեմբերյան համայնքի 2019 թվականի տեղական բյուջեն: 
    ա/ եկամուտների գծով           470927.1հազար ՀՀ դրամ 
բ/ ծախսերի գծով                   501417.5 հազար ՀՀ դրամ 
գ/ դեֆիցիտը                         30490.4հազար ՀՀ դրամ 
  
2.     Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ /հատված 1/: 
3.     Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման՝  /հատված 2/: 
4.     Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ /հատված 3/: 
5.     Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ /հատված 4/: 
6.     Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ /հատված 5/: 
7.     Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ /հատված 6/: 
8.     Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները: 
9.     Թույլատրել համայնքի ղեկավարին՝  
ա/ գանձապետական հաշվի 2018 թվականի տարեվերջյան ազատ մնացորդն ինքնուրույն ներառել 2019 թվականի բյուջեի եկամտային մասում և ծախսային մասում ընդգրկել առաջնահերթություն պահանջող ծախսերի ֆինանսավորման համար,  
բ/ հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետը, համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 15 %-ը: 
 |