Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` 
 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է  1. Մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի  սեփականությունը հանդիսացող 1.32262 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-004-0363-0002, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` արոտավայր): 1) 1.32262 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի  վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել տարեկան 13230 ՀՀ դրամ:  
 2)  Վարձակալության ժամկետ սահմանել  20 տարի: 
3) Վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել  1 (մեկ) տարվա ընթացքում: 
4) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:  |