| Նոյեմբերյան համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին հարցը զեկուցեց Նոյեմբերյան համայնքի ղեկավարի օգնական արմեն Ամիրաղյանը: Զեկուցողը պատասխանեց համայնքի ավագանու անդամների կողմից բարձրացված հարցերին: Առաջարկվեց հաստատել Նոյեմբերյան համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանը և  եկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետով, հաշվի առնելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության <<Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում >> ծրագրի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև համաձայնեցված  <<18 բազմաբնակավայր համայնքների տարեկան աշխատանքային պլանների մշակում>> ծրագիրը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 
Հաստատել Նոյեմբերյան համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանը:Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: |