Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Վ․ Տերյան փողոց 63 հասցեում գտնվող կառույցը՝ ավտոտնակ, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի, Վ․ Տերյան փողոց 63 ավտոտնակ հասցեում գտնվող, 11-004-0039-0267 կադաստրային ծածկագրով 0.0089 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող ընդհանուր՝ 45․88 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտնակը (ներքին մակերես 36․9 քմ), ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Սորեն Փաշիկի Միսկարյանին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և նրա վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0․0089 հա մակերեսով հողամասի օտարման գինը սահմանել՝ 108670 (հարյուր ութ հազար վեց հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ։
2) 45․88 քմ ընդհանուր արտաքին մակերեսով կառույցի գինը սահմանել՝ 55470 ( հիսունհինգ հազար չորս հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: |