Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և 59-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 11-004-0039-0081-01 ծածկագրով (ծածկագիրը ըստ էլեկտրոնային քարտեզի՝ 11-004-0039-0001) տարածքում առկա ընդհանուր 3.65 հա մակերեսով հողամասից՝ նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, առանձնացնել 0.00412 հա մակերեսով հողամաս, որպես ինքնակամ կառույցի պահպանման և սպասարկման տարածք՝ պետական գրանցում ստանալու նպատակով։
- Առանձնացված 0.00412 հա մակերեսով հողամասին և հողամասի վրա առկա ավտոտնակին տրամադրել հասցե և գրանցել ՀՀ Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, քաղաք Նոյեմբերյան, Վ. Տերյան փողոց 7 շենք 24 ավտոտնակ, փոստային դասիչ 4101:
|