Այսօր: Կիրակի, 13 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 սեպտեմբերի 2021 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության  2006 թվականի  մայիսի 18-ի N 731-Ն որոշումը, ՀՀ կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման  4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի  սեփականությունը հանդիսացող Նոյեմբերյան քաղաքի Վ. Տերյան փողոց 7 շենք,  11 ավտոտնակ հասցեում գտնվող գտնվող 0.00407 հա մակերեսով՝ հողամասում առկա ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Նոյեմբերյան քաղաքի Վ. Տերյան փողոց 7 շենք,  11 ավտոտնակ հասցեում գտնվող 0.00407 հա մակերեսով՝ հողամասում (ծածկագիր 11-004-0039-0081-01, ներկայիս ծածկագիրը ըստ էլեկտրոնային քարտեզի 11-004-0039-0001), նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) առկա ինքնակամ կառույցի՝  (ավտոտնակ՝ 81,38 քմ արտաքին մակերես, որից կիսանկուղ 35.3 քմ մակերես, ավտոտնակ 40.7 քմ մակերես, Բ/Պ 5.38 քմ և 63.65 քմ ներքին մակերեսով՝ կիսանկուղ 26.92 քմ, ավտոտնակ 31.35 քմ և Բ/Պ 5.38 քմ) նկատմամբ  ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը և օրինականացնել:
  2. Հանձնարարել Նոյեմբերյան համայնքի ղեկավարի կողմից լիազորված աշխատակցին գույքի նկատմամբ պետական գրանցում իրականացնելու նպատակով դիմել ՀՀ Կադաստրի կոմիտե և սահմանված կարգի համաձայն, գնման նախապատվատության իրավունքով, կառույցն իրականացրած անձին՝ Սեյրան Գուրգենի Ամիրխանյանին ներկայացնել գրավոր առաջարկություն:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝9e238e70-0474-438e-9a4f-e1a69414964c



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner