Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 5-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-հոդվածով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 09-ի թիվ 273-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, 11-004-0279-0182 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0․09 հա մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող։
2․ Առանձնացված հողամասի նկատմամբ որպես առանձին գույքային միավոր պետական գրանցում ստանալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե։