Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրում գտնվող համայնքային սեփականությունը հանդիսացող 11-015-0240-0011 կադաստրային ծածկագրով 0.51885 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ կորիզավոր) տրամադրել վարձակալությամբ:
2. Վարձակալությամբ տրամադրվող 0.51885 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճար սահմանել 25000 ՀՀ դրամ,
3. վարձակալության ժամկետը սահմանել 24 տարի,
4. տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
5. վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում: |