Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով 2006 թվականի մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 33.1, 35-րդ կետը և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան քաղաքի Զ․ Անդրանիկի փողոց թիվ 10/2 հասցեում գտնվող օրինական ճանաչված կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Ստեփան Սոսի Եղիազարյանի գրավոր համաձայնությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զ.Անդրանիկի փողոց թիվ 10/2 հասցեում գտնվող, 11-004-0049-0135 ծածկագրով տարածքում առկա 0.00272 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 22.66 քմ արտաքին մակերեսով օրինական ճանաչված կառույցը՝ ավտոտնակ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Ստեփան Սոսի Եղիազարյանին:
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝
1) 0.00272 հա մակերեսով հողամասի համար՝ 22050 (քսաներկու հազար հիսուն ) ՀՀ դրամ,
2) 22.66 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 24950 (քսանչորս հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության: