Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ  կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 
  ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 
1. Տալ համաձայնություն օտարել Նոյեմբերյան քաղաքի Գ. Նժդեհի փողոց թիվ 11/2 հասցեում գտնվող 11-004-0030-0024 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) 0,02066 հա մակերեսով հողամասը: 
     1) օտարման մեկնարկային գին սահմանել 810 ՀՀ դրամ /1 քմ-ի համար/:  
     2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: 
     3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 /մեկ/ տարվա ընթացքում: 
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:  |