Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Լյովա Թաթոսի Շահնազարյանի / լիազորված անձ Անդրանիկ Վոլոդյայի Սարատիկյան նույն. քարտ 011139003 տրվ.10.04.2019թվականին, 008-ի կողմից / դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի 42-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 8/1 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 11-040-0071-0004-ից) Լյովա Թաթոսի Շահնազարյանին պատկանող 0.12 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0.003 հա մակերեսով հողամասի (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0.15 հա) նկատմամբ ճանաչել Լյովա Թաթոսի Շահնազարյանի (ծնված 02.01.1958 թվականին) սեփականության իրավունքը։