Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Աճուրդային կարգով օտարել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գտնվող՝ 11-056-0201-0005 կադաստրային ծածկագրով 0.55259 հա մակերեսով (նպատակային նշանակությունըՙ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունըՙ վարելահող) հողամասը.
1) 11-056-0201-0005 կադաստրային ծածկագրով 0.55259 հա մակերեսով հողամասի օտարման մեկնարկային գին սահմանել 1250000ՀՀ դրամ,
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 2 (երկու) տարվա ընթացքում: