Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 8-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 09․09․2025 թվականի թիվ 2/փ-286 դրական եզրակացությունը, Նոյեմբերյան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 288-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայի վարչական տարածքում գտնվող սեփականության իրավունքով Նոյեմբերյան համայնքին պատկանող 11-043-0168-0027 կադաստրային ծածկագրով 0.0045 հա մակերեսով (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը արոտավայր) հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել` նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակությանը՝ կապի հողերի կատեգորիայի: