Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունԸ՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 11-016-0101-0022 կադաստրային ծածկագրով 1.89101 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր) տրամադրել վարձակալությամբ:
2. վարձակալությամբ տրամադրվող ընդհանուր՝ 1.89101 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 12000 ՀՀ դրամ:
3.վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
4.տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
5.վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում: |