«Սահմանապահ տավուշցի» սահմանամերձ գյուղերի զարգացման հասարակական կազմակերպությունից (այսուհետ նաև՝ ՀԿ) 29․08․2025 թվականին ստացված գրության համաձայն՝ ՀԿ-ի միջոցներով, Տավուշի մարզի Ոսկեվան բնակավայրի վարչական տարածքի Երևան-Թբիլիսի ավտոմայրուղու 178-րդ կմ-ում, Նոյեմբերյանից դեպի Երևան ավտոճանապարհի, Ոսկեվանի զորամասից հետո, ավտոճանապարհի ձախ հատվածում կառուցվում է մոտ 150մ երկարությամբ պատը։
Նշված գրության հիման վրա 29․08․2025 թվականին Նոյեմբերյանի համայնքապետարանում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ա կետի հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ։ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի փոխարինողի՝ 29․08․2025 թվականի N Ե-01/1959 գրության համաձայն ՀԿ-ին առաջարկվել է գրությունն ստանալուց հետո, եռօրյա ժամկետում դադարեցնել 11-050-0287-0034 կադաստրային ծածկագրով համայնքային հողամասի զավթման և ինքնակամ շինարարության աշխատանքները, վերացնել դրանց հետևանքները և այդ մասին տեղեկացնել Նոյեմբերյանի համայնքապետարանին։
ՀԿ-ի 04․09․2025 թվականի գրությամբ՝ ՀԿ-ն ըստ էության ընդունել է իր մեղավորությունն առ այն, որ կառուցապատել է ինքնակամ շինություն և աշխատանքների սկսման վերաբերյալ ցուցաբերել է շտապողականություն և տվյալ տարածքում աշխատանքները սկսել է ավելի շուտ, քան պատրաստ կլիներ ամբողջ փաստաթղթերը։ Գրությամբ համայնքապետարանը տեղեկացվել է նաև, որ դադարեցվել են շինարարական աշխատանքները, որն իրենից ներկայացնում է մոտ 35 մետր ամրաշինական պատ։ Այն ծառայելու է որպես խոչընդոտ, որպեսզի հողը աշնան առատ տեղումների ժամանակ չխոչընդոտի ավտոմայրուղու երթևեկությունը։
Սեփականության իրավունքով Նոյեմբերյան համայնքին պատկանող հողամասը զավթելու և հողամասում ինքնակամ շինություն կառուցապատելու վերաբերյալ 19․09․2025 թվականին կազմվել է արձանագրություն, որը ներկայացվել է ՀԿ-ին։ Վերջինիս գործադիր տնօրեն Սոս Սահակյանը (ծնված 22․02․1978թ․ հաշվառված Տավուշի մարզ գ․ Ոսկեվան, 1-ին փող․ տուն 52) ստորագրել է արձանագրությունը և ներկայացրել առարկություններ այն մասին, որ համաձայն չէ արձանագրության՝ հողամասը զավթելու արտահայտության հետ։ Այնուհետև նշել է, որ հանդիսանալով ՀԿ-ի տնօրեն, հասարակական հիմունքներով տվյալ հատվածում կառուցել է ամրաշինական պատ, որպեսզի հողը աշնան հեղեղների ժամանակ չփակի ավտոմայրուղին, որով ըստ էության ընդունել է իր կողմից ինքնակամ շինություն կառուցապատելու փաստը։
Վարչական վարույթի քննարկման լսումների ընթացքում ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոս Սահակյանը նշել է, որ իր դիրքորոշումը հայտնել է 19․09․2025 թվականի արձանագրության մեջ, ևս մեկ անգամ պնդել, որ համաձայն չէ մեղսագրվող արարքի հետ։
19․09․2025 թվականին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից «Ար-Մար» ՍՊԸ-ին ուղարկվել է № Ե-01/2157 գրությունը՝ №18022025-11-041 կադաստրային ծածկագրով հողամասում շինությունների մասով համապատասխան ուսումնասիրություններ կատարելու և մասնագիտացված եզրակացություն տալու մասին։
Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 30․09․2025 թվականի № 6889 տեղեկանքի համաձայն՝ Նոյեմբերյանի համայնքապետարանի փաստաթղթաշրջանառությունն ապահովող սերվերի տվյալների փոխանցման հետևանքով 25․09․2025 թվականից մինչև 29․09․2025 թվականը ներառյալ անհնար է եղել ապահովել Նոյեմբերյանի համայնքապետարանի փաստաթղթաշրջանառության բնականոն ընթացքը։
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի 30․09․2025 թվականի 1882-Ա որոշման համաձայն՝ սեփականության իրավունքով Նոյեմբերյան համայնքին պատկանող 11-050-0287-0034 կադաստրային ծածկագրով հողամասում առկա ինքնակամ շինության փաստի վերաբերյալ 29․08․2025 թվականին հարուցված վարչական վարույթը կասեցվել է 25․09․2025 թվականից՝ Մինչև Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանի փաստաթղթաշրջանառության բնականոն ընթացքի խոչընդոտը վերանալը։
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի 30․09․2025 թվականի № 1883-Ա որոշման համաձայն՝ սեփականության իրավունքով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին պատկանող 11-050-0287-0034 կադատրային ծածկագրով հողամասում առկա ինքնակամ շինության փաստի վերաբերյալ 29․08․2025 թվականին հարուցված և 25․09․2025 թվականին կասեցված վարչական վարույթը վերսկսվել է 30․09․2025 թվականից։
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի 03․10․2025 թվականի 1904-Ա որոշման համաձայն՝ սեփականության իրավունքով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին պատկանող 11-050-0287-0034 կադաստրային ծածկագրով հողամասում առկա ինքնակամ շինության փաստի վերաբերյալ 29․08․2025 թվականին հարուցված վարչական վարույթը կասեցվել է 03․10․2025 թվականից՝ մինչև ինքնակամ շինությունների չափագրման և բնութագրական տվյալներն ամբողջականորեն պարզելը։
08․10․2025 թվականին Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարան է մուտքագրվել «Ար-Մար Գրուպ» ՍՊԸ-ի «Հողամասում առկա հենապատի և փայտե կոնստրուկցիաների մասին» եզրակացությունը, որ համաձայն՝ 22․09․2025 թվականին կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 11-050-0287-0034 կադաստրայն ծածկագրով հողամասում առկա է թվով 2 հատ փայտաշեն կոնստրուկցիաներ, որոնց մի մասը գտնվում է 11-050-0287-0001 կադաստրային ծածկագրով հողամասում։
11-050-0287-0001 կադատրային ծածկագրով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսքեր, հողամասում առկա է հենապատ 0,61 քմ պեմզաբլոկից, 1,70 մ բարձրությամբ, հենապատի 7,54 քմ հատվածը (կառուցվածքի նյութը՝ պեմզաբլոկ և խամքար, բարձրությունը՝ 1,30-ից 1,70մ) գտնվում է 11-017-0433-0001 կադաստրայւին ծածկագրով, Բաղանիսի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, գործառնական նշանակությունը՝ Հանրապետական ճանապարհ (Հ-58)։
ՀՀ կադաստրի կոմիտեի 07․10․2025 թվականի տեղեկանքի համաձայն 11-017-0433-0001 կադաստրային ծածկագրով հողամասը հանդիսանում է պետական սեփականության տրանսպորտի նշանակության հողամաս։
ՀՀ կադաստրի կողմիտեի 07․10․2025 թվականի մեկ այլ տեղեկանքի համաձայն 11-050-0287-0001 կադաստրային ծածկագրով գրանցված (գույքագրված) անշարժ գույքի չի հայտնաբերվել։ Նշված կադատրային ծածկագրով անշարժ գույքն ըստ կադաստրային քարտեզի հանդիսանում է համայնքային նշանակության արոտավայր։
Վարչական ակտի ընդունման հիմնավորումը․
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի համաձայն՝
1. Հողամասի տարածքային սահմանները որոշվում են օրենքով սահմանված կարգով` լիազորված պետական մարմնի կողմից` սեփականատիրոջը տրված փաստաթղթերի հիման վրա:
2. Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը տարածվում է դրա սահմաններում գտնվող վերգետնյա և ստորգետնյա տարածքի վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Հողամասի սեփականատերն իրավունք ունի օգտագործելու այն ամենը, ինչը գտնվում է իր հողամասի մակերեսին և դրա տակ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չի խախտում այլ անձանց իրավունքները:
4. Այն հողամասերը, որոնց օգտագործելն իրենց սահմանված նպատակային և գործառնական նշանակությունից այլ նպատակներով արգելված կամ սահմանափակված է, որոշվում են օրենքով:
5. Հողամասի սեփականատերը, քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ կարող է դրա վրա կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
6. Հողամասի սեփականատերը ձեռք է բերում իրեն պատկանող հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի սեփականության իրավունք:
7. Սեփականատիրոջ կողմից իրեն պատկանող հողամասի վրա կատարված ինքնակամ կառույց իրականացնելու հետևանքները որոշվում են սույն օրենսգրքի 188 հոդվածին համապատասխան:
8. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով կարող են փոխանցվել այլ անձանց միայն սեփականության իրավունքով, բացառությամբ օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար տրամադրելու դեպքերի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերի, որոնց փոխանցումը սեփականության իրավունքով արգելված է:
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն՝
1. Ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
1.1. Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
2. Հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը:
3. Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները:
Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:
Հայաստանի Հանրապետության կառավարության 18․05․2006 թվականի 912-Ն որոշման 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները, որոնք օրենքով նախատեսված ժամկետներում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով չեն հաշվառվել:
Կառավարության նույն որոշման 33-րդ կետի համաձայն՝ Համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում էորոշումպետականկամհամայնքայինսեփականությունհանդիսացողհողամասերումգտնվողինքնակամկառույցներնօրինականացնելուկամքանդելումասին
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» «ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված և ինքնակամ կառույցների հաշվառման կարգ սահմանող Կառավարության որոշմամբ (այսուհետ սույն հոդվածում նաև` Կառավարության որոշում) սահմանվածկարգովհաշվառված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վրա տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ինքնակամ կառույցների օրինականացմանը վերաբերող կարգավորումները, այդ թվում` դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները: Կառավարության կողմից կարող են սահմանվել սույն մասով նախատեսված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) օրինականացման առանձնահատկություններ։
Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներկայացվում են Կադաստրի կոմիտե`
1) 2021 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում.
2) մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2023 թվականի հունվարի 1-ը.
3) մինչև 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը.
4) մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
Վերոգրյալ փաստական և իրավական հանգամանքների համադրված վերլուծությունից հետևում է, որ ՀԿ-ն՝ ինչպես պետական, այնպես էլ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը զավթելու միջոցով, հողամասում կառուցել է ինքնակամ շինություն։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենսգրքի 2191 հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով։
Նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաև սույն օրենսգրքի 154-րդ, հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
«Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝
1. Վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում:
2. Վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու` լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:
3. Եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Հայաստանի Հանրապետության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝ Պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Գյուղական համայնքներում պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝
առաջացնումէտուգանքինշանակում՝սահմանվածնվազագույնաշխատավարձիյոթհարյուրհիսնապատիկիցհազարհինգհարյուրապատիկիչափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը`
առաջացնումէտուգանքինշանակում` սահմանվածնվազագույնաշխատավարձիհարյուրապատիկիչափով:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով:
Այսպիսով, գործում առկա են հետևյալ ապացույցները՝
1․անշարժգույքինկատմամբիրավունքներիպետականգրանցման 18022025-11-0041 վկայական,
2․«ՍահմանապահՏավուշցի»սահմանամերձգյուղերիզարգացմանծրագրերհասարակականկազմակերպությանկողմից 29․08․2025 թվականինՏավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարան մուտքագրված Պ/ՆՀ-1598 գրություն,
3․ՍահմանապահՏավուշցի»սահմանամերձգյուղերիզարգացմանծրագրերհասարակականկազմակերպությաննհասցեագրվածՏավուշիմարզիՆոյեմբերյանհամայնքիղեկավարի 29․08․2025 թվականի NԵ-01/1959 գրություն,
4․ՍահմանապահՏավուշցի»սահմանամերձգյուղերիզարգացմանծրագրերհասարակականկազմակերպությանկողմից 04․09․2025 թվականինՏավուշիմարզիՆոյեմբերյանիհամայնքապետարանմուտքագրվածգրություն,
5․ 19․09․2025 թվականին Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանում՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված արձանագրություն,
6․ՏավուշիմարզիՆոյեմբերյանիհամայնքապետարանում«ՍեփականությանիրավունքովՆոյեմբերյանհամայնքինպատկանող 11-050-0287-0034 կադաստրայինծածկագրովհողամասումառկաինքնակամկառուցվածշինությանփաստի վերաբերյալ հարուցված վարչական վարույթի քննարկման լսումների վերաբերյալ» կազմված արձանագրություն,
7․ՀայաստանիՀանրապետությանարդարադատությաննախարարությանիրավաբանականանձանցպետականռեգիստրիպետականմիասնականգրանցամատյանից 25․03․2024 թվականիքաղվածք,
8․ Սահմանապահ Տավուշցի» սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրեր հասարակական կազմակերպության կանոնադրության պատճենի,
9․ՍահմանապահՏավուշցի»սահմանամերձգյուղերիզարգացմանծրագրերհասարակականկազմակերպությանհիմնադիրնախագահիորոշում։
10․ «Ար-Մար Գրուպ» ՍՊԸ-ի 03․10․2025 թվականի եզրակացությունը և կից ներկայացված հատակագծերն ու լուսանկարները։
11․ ՀՀ կադաստրի կոմիտեի 07․10․2025 թվականի տեղեկանքներ (գաղտնաբառ՝ EVVHJSOJDKZD և DIB4YVOVOA1J):
Վերը նշված ապացույցների համակցությամբ հիմնավորվում է, որ «Սահմանապահ տավուշցի» սահմանամերձ գյուղերի զարգացման հասարակական կազմակերպության (այսուհետ՝ ՀԿ) կողմից 29․08․2025 թվականիններկայացվածգրությանհամաձայն՝ՀԿ-իմիջոցներովՏավուշիմարզիՈսկեվանբնակավայրիվարչականտարածքում, Երևան–Թբիլիսիավտոմայրուղու 178-րդկիլոմետրհատվածում, ՆոյեմբերյանիցդեպիԵրևանավտոճանապարհիուղղությամբ, Ոսկեվանի զորամասից հետո՝ ավտոճանապարհի ձախ հատվածում, իրականացվել է մոտ 150 մ երկարությամբ հենապատի կառուցապատում։ Սակայն, գործում առկա փաստաթղթերի համադրված ուսումնասիրության արդյունքում հիմնավորվել է նաև, որ ՀԿ-ի կողմից նշված հենապատն իրականում կառուցվել է ոչ թե 11-050-0287-0034 կադաստրային ծածկագրով հողամասում, ինչպես նշված էր Նոյեմբերյանի համայնքապետարանից ՀԿ-ին հասցեագրված 29․08․2025 թվականի № Ե-01/1959 գրությունում և ՀԿ-ից Նոյեմբերյանի համայնքապետարանին հասցեագրված 04․09․2025 թվականիգրությունում, այլ նշված հողամասի անմիջական հարևանությամբ գտնվող՝ 11-050-0287-0001 կադաստրային ծածկագրով համայնքային հողամասում (նպատակային նշանակությունը «գյուղատնտեսական», գործառնական նշանակությունը՝ «այլ հողատեսքեր»)։ Նշված հողամասում առկա է պեմզաբլոկից կառուցված հենապատ՝ 0,61 քմ մակերեսով և 1,70 մ բարձրությամբ։ Միևնույն ժամանակ, հենապատի մոտ 7,54 քմ հատվածը (կառուցվածքի նյութը՝ պեմզաբլոկ և խամքար, բարձրությունը՝ 1,30–1,70 մ) գտնվում է 11-017-0433-0001 կադաստրային ծածկագրով հողամասում, որը Բաղանիս վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն է (նպատակային նշանակությունը՝ «էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների», գործառնական նշանակությունը՝ Հանրապետական ճանապարհ (Հ-58), որը գործող իրավակարգավորումներով օրինականացման ենթակա չէ, այն ենթակա է քանդման։
Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ չկան։
Հաշվի առնելով վարչական վարույթի փաստական ու իրավական հիմնավորումները հիմք ընդունելով, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ պարբերության դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 219․1 հոդվածի 3-4 պարբերություններով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի 912-Ն որոշման 33-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Չօրինականացնել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքում, 11-050-0287-0001 կադաստրային ծածկագրով հողամասում «Սահմանապահ Տավուշցի» սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրեր հասարակական կազմակերպության կողմից կառուցված ինքնակամ շինությունը՝ պեմզաբլոկից կառուցապատված հենապատը՝ 0,61 քմ մակերեսով և 1,70 մ բարձրությամբ, որի մոտ 7,54 քմ հատվածը (կառուցվածքի նյութը՝ պեմզաբլոկ և խամքար, բարձրությունը՝ 1,30–1,70 մ) գտնվում է 11-017-0433-0001 կադաստրային ծածկագրով հողամասում՝ Բաղանիսի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողում (նպատակային նշանակությունը՝ «էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտներ», գործառնական նշանակությունը՝ «Հանրապետական ճանապարհ (Հ-58)»։
2․Սահմանապահ Տավուշցի» սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրեր հասարակական կազմակերպության նկատմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ պարբերությունով կիրառել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի՝ 100․000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղական համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 11-017-0433-0001 և համայնքային սեփականություն հանդիսացող 11-050-0287-0001 կադաստրային ծածկագրով, հողամասերն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելո համար։
3․Սահմանապահ Տավուշցի» սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրեր հասարակական կազմակերպության նկատմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով կիրառել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 2300-ապատիկի (երկու հազար երեք հարյուր)՝ 2․300․000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 11-017-0433-0001 և համայնքային սեփականություն հանդիսացող 11-050-0287-0001 կադաստրային ծածկագրով հողամասերի վրա հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմիցառանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու համար։
4․ Կասեցնել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքում, 11-050-0287-0001 կադաստրային ծածկագրով հողամասում «Սահմանապահ Տավուշցի» սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրեր հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ինքնակամ շինարարությունը՝ պեմզաբլոկից կառուցապատվող հենապատի (0,61 քմ մակերեսով և 1,70 մ բարձրությամբ, որի մոտ 7,54 քմ հատվածը գտնվում է Բաղանիսի վարչական տարածքում՝ 11-017-0433-0001 կադաստրային ծածկագրով պետական հողամասում) կառուցումը, և օրենքով սահմանված կարգով ապահովել ինքնակամ շինարարության հետևանքների վերացումը։
5․ «Սահմանապահ Տավուշցի» սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերի հասարակական կազմակերպությանը՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում, սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով սահմանված տուգանքների ընդհանուր 2․400․000 (երկու միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամը փոխանցել ՀՀ ՖՆ գործառնական վարչության Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395101463 հաշվին:
6․ Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով դրամական պահանջների մասով ներկայացնել հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով:
7․Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 70-72-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության «Վարչական դատավարության» օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
8․ Որոշման մասին ծանուցել վարչական վարույթի մասնակիցներին։
9․ Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի աշխատակազմի ղեկավարին։
10․ Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելու պահից։ Որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման՝ անբողոքարկելի դառնալուց հետո, հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով։