|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 հոկտեմբերի 2025 թվականի N 2014-Ա |
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և հաշվի առնելով «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ»-ի հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի քաղաք Այրում, Պահածոյագործների փողոց 4 բժշկական ամբուլատորիա հասցեում գտնվող 11-012-0105-0041 կադաստրային ծածկագրով 0.14737 հա մակերեսով հողամասում բժշկական ամբուլատորիա կառուցելու նպատակով տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:
- Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր և փաստաթղթերը տրամադրել «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ»-ին:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|