Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 04.12.2020 թվականի թիվ 113-Ն որոշումը և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում գործող «Բայրամյան Ռոզա» ԱՁ-ի պատասխանատու անձի 23․03․2021 թվականի դիմում-հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Թույլատրել «Բայրամյան Ռոզա» ԱՁ-ին 01.01.2021 թվականից մինչև 31.12.2021 թվականը Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի տարածքում զբաղվել ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքով:
- Որոշումը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
|