09.07.25
Հայտարարություն
|
Նոյեմբերյան համայնքի հարգելի´ բնակիչներ.
Հուլիսի 16-ին ժամը 16։00-ին, Տավուշի մարզում գործող միջին և մեծ հյուրանոցների, հյուրատների ու հոսթելների ներկայացուցիչների հետ տեղի կունենա հանդիպում-քննարկում։
Հանդիպումը նախաձեռնվել է «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարար լուծումներ» ՀԿ-ների կողմից։ Հանդիպման նպատակն է՝ խթանել մարզում կայուն տուրիզմը և էկոլոգիապես մաքուր փորձի կիրառումը հյուրընկալության ոլորտում։ Հանդիպման վայրը՝ Տավուշի մարզպետարան / ք․ Իջևան, Սահմանադրության փողոց, շենք 1:
|
|
08.07.25
Բաց դռների օր Թումո Կողբում մեր համայնքի 12-18 տարեկան բոլոր պատանիների և նրանց ծնողների համար
|
Գիտե՞ք, որ Թումոյում տեղացի և միջազգային մասնագետների օգնությամբ ուսանողները մասնագիտական ուղի են հարթում ծրագրավորման, գրաֆիկական դիզայնի, լուսանկարչության, ստեղծագրության, ռոբոտաշինության և մի շարք այլ ոլորտներում՝ կատարելով ինքնուսուցման վարժանքներ և մասնակցելով դասընթացների ու աշխատարանների։Իսկ հուլիսն ամենաակտիվ ամիսն է Թումոյի բոլոր կենտրոններում, քանի որ ուսանողները մասնակցում են հարյուրավոր աշխատարանների, որոնք վարում են աշխարհի տարբեր անկյուններից ժամանած ամենաթույն մասնագետները:Այցելեք Թումո Կողբ ու մասնակից դարձեք հուլիսյան եռուզեռին: Ի՞նչ է Ձեզ սպասվում՝ • Շրջայց կենտրոնում• Ծանոթություն Թումոյի կրթական փիլիսոփայությանը• Պատանիների նախագրանցում Երբ | ...
Մանրամասն |
|
08.07.25
Հանդիպում՝ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի և համայնքի տարբեր բնակավայրերի ակտիվ երիտասարդների միջև
|
Բնության գրկում, բաց և անկաշկանդ մթնոլորտում կայացավ հանդիպում Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի և տարբեր բնակավայրերի ակտիվ երիտասարդների միջև։Հանդիպման նպատակն էր՝ ձևավորել համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդակցական մարմնի նոր կազմը, միաժամանակ լսել երիտասարդների կողմից բարձրաձայնված կարիքներն ու ներկայացված առաջարկությունները։Երիտասարդները հանդես եկան իրենց բնակավայրերի զարգացման արժեքավոր առաջարկներով`աղբահանության, հանրային տարածքների և շրջակա միջավայրի բարելավման, գյուղական տուրիզմի զարգացման, ներհամայնքային երթուղիների բարելավման,համայնքի ստեղծագործ երիտասարդների հայտնաբերման և ներգրավման ծրագրերի ուղղությամբ։Արսեն Աղաբաբյանը, լսելով և ոգևորելով համայնքի երիտասարդներին, ...
Մանրամասն |
|
07.07.25
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Բագրատաշեն, Այրում և Դովեղ բնակավայրեր
|
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Բագրատաշեն, Այրում և Դովեղ բնակավայրեր՝ տեղում դիտարկելու նոր կառուցվող դպրոցների շինարարության ընթացքը։ Այցի ընթացքում նա ծանոթացել է կատարվող աշխատանքներին, ուսումնասիրել շինարարության առաջընթացն ու պայմանները։ Շինհրապարակներում մարզպետը հանդիպել է շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, քննարկել շինարարական ծրագրերի ընթացքն ու ներկայացրել որոշակի ցուցումներ՝ շինաշխատանքների որակը բարձր պահելու և դրանք սահմանված ժամկետում ավարտելու վերաբերյալ։ Այցի ընթացքում մարզպետը ծանոթացել է նաեւ Դեբեդավանի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ընթացքին:
|
|
05.07.25
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐ
|
Հարգելի´ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով, մաղթում մայր օրենքի գերակայությամբ և երաշխավորությամբ ապրելակերպ և օրենքից բխած պարտավորություններով ու իրավունքներով առաջնորդվելու կենսաձև: ՀՀ Սահմանադրության անխախտ լիարժեքությամբ խաղաղություն և ամուր հիմք մեր պետականությանը: Նոյեմբերյան համայնքի ղեկավար` Ա. Լ. Աղաբաբյան
|
|
03.07.25
Նոյեմբերյան համայնքում ընթանում է 2025 թվականի ամառային զորակոչը
|
Սիրելի´ զինակոչիկներ, հայրենիքի ծառայության սուրբ գործում ձեզ անփորձանք ծառայություն, առողջություն և տոկուն կամք։ Մեր հայրենի հողին ամուր պաշտպանի բազուկ և խաղաղություն։
|
|
02.07.25
Քաղաքային մարզադաշտի վերականգնում
|
Նոյեմբերյանի համայնքապետարանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ կվերականգնի Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտի խոտածածկը` միջազգային չափանիշներին համապատասխան: Քաղաքային մարզադաշտը երկար տարիներ եղել է համայնքային միջավայրի կարևորագույն մասը և մարզադաշտի վերականգնումը համայնքում սպորտի զարգացման համար կարևոր ազդակ կդառնա։ Աշխատանքները կսկսվեն մեկ ամսից և արդեն հաջորդ գարնանը Նոյեմբերյանում ֆուտբոլային կյանքը կշարունակվի նոր էջից։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |