Այսօր: Ուրբաթ, 22 Հոկտեմբերի 2021թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 398-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2021 թվականի N 398-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18 մայիսի 2006թ. թիվ  912-Ն որոշման 2-րդ մասով, 2-րդ մասի  9-րդ, 11-րդ, 15-րդ, 17-րդ և 18-րդ բ) կետերի պահանջներով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում այլ անձանց կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի բնակիչ Արտյոմ Սամադի Խաչատրյանի 07.09.2021 թ թվականի դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոգրյալ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներին՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Արտյոմ Սամադի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Նոյեմբերյան համայնքի  Կոթի գյուղի  1-ին փողոց թիվ 37 հասցեում գտնվող  11-040-0103-0007  ծածկագրով հողամասում, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերիգործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատմանառկա 20 քմ արտաքին  
    մակերեսով խանութը  ճանաչել օրինական:
  2. Կառույցի 20  քմ ընդհանուր արտաքին մակերեսով խանութի օրինականացման համար օրինականացման վճար սահմանել (20 x 912=18240 (տասնութ հազար երկու հարյուր քառասուն)):
  3. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված 18240 (տասնութ հազար երկու հարյուր քառասուն) ՀՀ դրամ վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner