Այսօր: Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2020թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 96-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 96-Ա


Զեկ. ՆՈՐԱՅՐ ԳԻՇՅԱՆ

ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի ե ենթակետով և հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղում  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչների ներկայությամբ 04.03.2020 թվականին անցկացված հանրային լսումները՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղում հիմնական դպրոց կառուցելու նպատակով հատկացնել Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղի վարչական տարածքում գտնվող անհրաժեշտ հողատարածքները՝ ընդհանուր  0․68197 հա մակերես, որից 0․27951 հա, ծածագիր 11-027-0003-0014՝ դպրոցի արևային համակարգ տեղադրելու նպատակով, իսկ 0․40246 հա մակերես, ծածկագիր 11-027-0015-0014՝ որպես հիմնական դպրոցի տարածք, անհրաժեշտության դեպքում կիրառել «Հասարակաության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ԳԻՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՆԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4

/0266/22703, /0266/22393

noyemberyan.tavush@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner