Այսօր: Հինգշաբթի, 28 Մայիսի 2020թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 485
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

21 օգոստոսի 2019 թվականի N 1

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Նոյեմբերյան համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Սկսվել է Նոյեմբերյան համայնքի 2020 թվականի բյուջետային գործընթացը, որին ակնկալում ենք ձեր ակտիվ ներգրավվածությունը՝ վեր հանելու համայնքի հրատապ կարիքները, առաջնահերթ հիմնախնդիրները, որի արդյունքում կկազմվի Նոյեմբերյան համայնքի 2020 թվականի բյուջեի նախագիծը:

Ձեր առաջարկները կարող եք ներկայացնել՝ 
• Գրավոր՝ ք. Նոյեմբերյան, Երևանյան 4, Նոյեմբերյանի համայնքապետարան,
• Էլեկտրոնային՝ noyemberyan.tavush@mta.gov.am հասցեով,
• մեկնաբանությունների տեսքով՝ www.noyemberyan.am կայք-էջում ստորև զետեղված կարծիքների (մեկնաբանությունների) հատվածում,

• անցնելով հետևյալ հղմամբ

• ֆեյսբուքյան էջի մեկնաբանությունների հատվածում:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ (մեկնաբանություններ)

Կարծիքներ

Անհայտ օգտատեր 6 ամիս առաջ
Առաջարկում եմ գյուղում բնակվող անասնապահ մարդկանց համար, որոնք ամեն երեկոյան սպասում են անասունների արոտից վերադառնալուն գյուղի ծայրամասերում /թվով երկու կամ երեք վայր/ նստարաններ տեղադրեք:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 6 ամիս առաջ
Հարգելի օգտատեր,ստացել ենք Ձեր կողմից ուղարկված ծրագիրը էլեկտրոնային տարբերակով,քննարկվել է համայնքի ղեկավարի հետ,կներկայացնենք ավագանու քննարկմանը:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 8 ամիս առաջ
Կարծում եմ՝ երիտասարդների զբաղվածությունն ապահովելը պետք է հրատապ խնդիրների ցանկում լինի: Կցանկանայի գալիք տարում երիտասարդական ծրագրերին ավելի մեծ ուշադրություն դարձվեր, եղածներին ավելանային նորերը:
Պատասխանել
Նարինե Ղազարյան ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ | ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ 8 ամիս առաջ
Հարգելի օգտատեր խնդրում եմ այցելեք Նոյեմբերյանի համայնքապետարան,միասին քննարկենք Ձեր կողմից ներկայացվելիք ծրագրերը,քանի որ Նոյեմբերյանի համայնքապետարանը մշտարապես սատարում է ցանկացած լավ,իրատեսական գաղափար:
Պատասխանել

 
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner