Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 19․03․2015 թվականի թիվ 596-Ն որոշումը, Նոյեմբերյան համայնքի ավագանու 04/12/2020 թվականի թիվ 113-Ն որոշման 1-ին կետը և հաշվի առնելով Նորայր Սամվելի Գիշյանի 09․09․2021 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նորայր Սամվելի Գիշյանին տալ շինարարության թույլտվություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Գագարինի փողոց թիվ 4/10 հասցեում ձեղնահարկով առանձնատան՝ կից ավտոտնակի և մառանի կառուցման համար։
2․ Շինարարության թույլտվության համար Նորայր Սամվելի Գիշյանը պարտավոր է Նոյեմբերյանի համայնքի բյուջե մուծում կատարել 9000 (ինը հազար) ՀՀ դրամ՝ տեղական տուրք։