Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող համայնք Նոյեմբերյան գյուղ Ոսկեվան 3-րդ փողոց թիվ 3 հասցեում գտնվող, 11-050-0064-0022 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների) 0,00132 հա մակերեսով հողամասը:
1) օտարման մեկնարկային գին սահմանել 100 ՀՀ դրամ (1 (մեկ) քմ-ի համար):
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում:
|