Այսօր: Երկուշաբթի, 25 Մայիսի 2020թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 211
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 99-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 99-Ն


Զեկ. ԽԱՉԻԿ ԳԻՇՅԱՆ

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ (ՔԱՂԱՔ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԵՎ ԲԵՐԴԱՎԱՆ, ԴՈՎԵՂ, ՋՈՒՋԵՎԱՆ, ԲԱՂԱՆԻՍ, ՈՍԿԵՎԱՆ, ԿՈԹԻ, ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ, ՈՍԿԵՊԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 54-րդ կետը և ՀՀ Տավուշի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

  1. Հաստատել Նոյեմբերյան խոշորացված համայնքի (քաղաք Նոյեմբերյան և Բերդավան, Դովեղ, Ջուևան, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան, Ոսկեպար բնակավայրեր) գլխավոր հատակագծերի նախագծերը` լրացումներով:
  2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ԽԱՉԻԿ ԳԻՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Խաչիկ Գիշյանը զեկուցեց, որ ՀՀ Տավուշի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա առաջարկություն է ներկայացվել վերանայել Նոյեմբերյան խոշորացված համայնքի (քաղաք Նոյեմբերյան և Բերդավան, Դովեղ, Ջուջևան, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան, Ոսկեպար բնակավայրեր) գլխավոր հատակագծերը, ներկայացնել առաջարկություններ և կազմել նախագծեր: Նոյեմբերյան համայնքի վարչական ղեկավարների կողմից կազմված նախագծերը ներկայացվեց համայնքի ավագանու անդամներին, այնուհետև քննարկելով նախագծերը՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

  1. Հաստատել Նոյեմբերյան խոշորացված համայնքի (քաղաք Նոյեմբերյան և Բերդավան, Դովեղ, Ջուջևան, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան, Ոսկեպար բնակավայրեր) գլխավոր հատակագծերի նախագծերը` լրացումներով:
  2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner