|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 նոյեմբերի 2025 թվականի N 2110-Ա |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում խմելու ջրի նոր ջրագծի կառուցմանը նվիրված միջոցառման հյուրերի ընդունելություն կազմակերպելու նպատակով ծախսեր կատարելու անհրաժեշտությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի 2025 թվականի բյուջեից 50 900 (հիսուն հազար ինը հարյուր) ՀՀ դրամ հատկացնել «ԱՆՆԱ ՆԱՍԻԲՅԱՆ» ԱՁ-ին:
- Որոշման կատարումը հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման, հավաքագրման և գնումների բաժնի պետ Անժելա Ղարախանյանին:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|