Այսօր: Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 604
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշումներ N 93-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2019 թվականի N 93-Ա

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով  2006 թվականի  մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 35-րդ կետը և նկատի ունենալով, որ  Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան, Զ․ Անդրանիկի փողոց  թիվ 10/2 հասցեում գտնվող օրինական ճանաչված  կառույցը կառուցված չէ  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան Զ․ Անդրանիկի փողոց  թիվ 10/2 հասցեում գտնվող,  11-004-0049-0135 ծածկագրով տարածքում առկա 0.00272 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 22․66 քմ  արտաքին մակերեսով օրինական ճանաչված  կառույցը՝ ավտոտնակ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Ստեփան Սոսի Եղիազարյանին:

2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝

    1) 0.00272 հա մակերեսով հողամասի համար՝ 22050 (քսաներկու հազար հիսուն) ՀՀ դրամ,

   2) 22.66 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 24950 (քսանչորս հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ:

3. Օրինական ճանաչված կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:

4. Օտարման ժամկետը սահմանել  ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշման դրույթներին համապատասխան։

 


Կողմ -8

ԱՄԻՐԱՂՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԱՄԻՐԱՂՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԽԱՉԻԿՅԱՆ ՍԼԱՎԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner