Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 159-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2020 թվականի N 159-Ա

ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված արտակարգ իրավիճակը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Կազմավորել մասնագիտական օպերատիվ հանձնախումբ՝ որպես հանձնախմբի անդամներ ընդգրկելով Նոյեմբերյանի նախկին տարածաշրջանի ներկայացուցիչներ՝ 
                                                Հանձնախմբի ղեկավար-Արմեն Յուրիկի Մելիքյան-Նոյեմբերյան համայնքի ղեկավարի խորհրդական
                                                                   անդամներ Գիգոլ Ռազմիկի Եգանյան-Այրում համայնքի ղեկավարի տեղակալ
                                                                                     Գեղամ Արտոյի Ջիլավյան-Կողբ համայնքի ղեկավարի տեղակալ
                                                                                      Արամ Յուրիկի Նասիբյան-համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ
                                                                                      Արտյոմ Կոլյայի Միկիչյան-համայնքային ոստիկանության ավագ տեսուչ
                                                                                      Հայկանուշ Բեգլարյան--<<Ն.Նասիբյանի անվան բժշկական կենտրոն>> ՓԲԸ 
                                                                                     ներկայացուցիչ

  2. Հանձնախմբին՝
    Առաջնորդվել <<CORONAVIRUSCOVID-19/>> 17.03.2020 թվականի ՀՀ Տավուշի մարզային արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստի արձանագրության կետերով, ՀՀ կառավարության և պարետատան արտակարգ իրավիճակից բխող որոշումներով:
     1)  Ապահովել արձանագրության կետերի պատշաճ կատարումը,
     2) Աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար տեղեկացնել մարզային օպերատիվ արձագանքման շտաբին:
  3. Նոյեմբերյան համայնքի տարածքում կորոնավիրուսային հիվանդության <<COVID-19/>> տարածումը կանխելու միջոցառումների կազմակերպման և Նոյեմբերյան համայնքի բնակչության սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման նպատակով ստեղծել հանձնախումբ հետևյալ կազմով․
       Հանձնախմբի ղեկավար-Արմեն Արամայիսի Ամիրաղյան-Նոյեմբերյան համայնքի ղեկավարի օգնական
         անդամներ Արմեն Յուրիկի Մելիքյան-Նոյեմբերյան համայնքի ղեկավարի խորհրդական 

                                Լուսինե Պավելի Անանյան-Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ                                                Արծրուն Հայկազի Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ                                                                  Արմեն Բենիկի Ազատյան-Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ
                                 Կարեն Ջեմսերի Բուդաղյան-Նոյեմբերյան համայնքի <<Նոյեմբերյանի ՀՏՍ>> հիմնարկի տնօրեն
                                 Դավիթ Հայկի Անանյան-Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ
       4․ Հանձնախմբին՝
          Կատարված աշխատանքների վերաբերյալ ամենօրյա հաշվետվություններ և զեկուցագրեր ներկայացնել Նոյեմբերյան համայնքի ղեկավարին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(14.62 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner