Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Մրցութային կարգով վարձակալության հանձնել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Նոյեմբերյան քաղաքի Դբի գլուխ հանդամաս թիվ 2-րդ հասցեում 0.17478 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-004-0270-0024, նպատակային նշանակությունը` էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, գործառնական նշանակությունը` կոմունալ ենթակառուցվածքների հողերի/ և հողամասում առկա 18,39 քմ շինությունը՝ մաքրման կայանը:
1) Անշարժ գույքի վարձակալության վարձավճարի չափ սահմանել տարեկան 24000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ,
2) վարձակալության ժամկետ սահմանել 20 տարի,
3) վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 1 (մեկ) տարվա ընթացքում,
4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: