 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4 /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՄԱՐՏԻ 2025թվականի N 640-Ա
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 15․11․2024 թվականի թիվ 518-Ն որոշումը և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրում գործող «Լարիսա Խաչիկյան» ԱՁ-ի պատասխանատու անձի 25․02.2025 թվականի հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Թույլատրել «Լարիսա Խաչիկյան» ԱՁ-ին 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի Վարդիկ հանդամաս 1 հասցեի տարածքում զբաղվել հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ:
- Որոշումը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Նոյեմբերյան