Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2021թվականի N 435-Ա

2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՎՃԱՐ ԴԱՀԼԻՃՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով  սահմանված Կարգի՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1.  2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի տարածքում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման  նպատակով նախընտրական քարոզչության ժամանակահատվածում   Նոյեմբերյան համայնքի տարածքում անվճար տրամադրել դահլիճներ Նոյեմբերյան համայնքի հետևյալ հասցեներում.
                     

    1) ք. Նոյեմբերյան, Բարեկամության փողոց, շենք N 6, «Նոյեմբերյանի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ,  
    2) գ. Բերդավան, 2-րդ փողոց, շենք N1, «Բերդավանի գեղագիտական կենտրոն» ՀՈԱԿ,   
    3) ք. Նոյեմբերյան, Երևանյան փողոց, շենք N 3, «Նոյեմբերյանի մշակույթի կենտրոն» հիմնարկ, 
    4) գ. Դովեղ, 1-ին փողոց, շենք N 2 1-ին հարկ, «Հանդիսությունների սրահ», 
    5) գ. Ջուջևան, 3-րդ փողոց, շենք N 25, «Ջուջևանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, 
    6) գ. Բաղանիս, 4-րդ փողոց, շենք N 2, «Բաղանիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, 
    7) գ. Ոսկեվան, 1-ին փողոց, շենք N 11, Նոյեմբերյան համայնքի «Ոսկեվանի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ,
    8) գ. Կոթի, 2-րդ փողոց, շենք N 5, Նոյեմբերյան համայնքի «Կոթիի Մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ, 
    9) գ. Բարեկամավան, 2-րդ փողոց, շենք N1/1, Բուժարան 
    10) գ. Ոսկեպար, 3-րդ փողոց, շենք N 33, «Մշակույթի տուն»,

     2. Սույն որոշման կրկնօրինակն ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողովին և թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովին:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Կ. ԱԲԱԶՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Նոյեմբերյան