 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4 /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2021թվականի N 436-Ա
2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌ, ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյմբերյան համայնքի տարածքում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար Նոյեմբերյան համայնքի տարածքում առանձնացնել հետևյալ անվճար տեղերը՝
ՔԱՂԱՔ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
1) Երևանյան փողոց, շենք 6 (բազմաբնակարան շենքի ճակատային մասի աջակողմյան հատվածում - 6 քմ)
2) Երևանյան փողոց (պատվո տախտակ, քաղաքային զբոսայգու հարևանությամբ - 6 քմ)
3) Նոյեմբերի 29-ի փողոց, շենք 3 (բնակելի շենք - 12 քմ)
4) Նոյեմբերի 29-ի փողոց, շենք 7 (բնակելի շենք - 12 քմ)
5) Խանջյան փողոց, շենք 1 (բնակելի շենք - 12 քմ)
6) Տերյան փողոց, շենք 1 (բնակելի շենք - 12 քմ)
7) Տերյան փողոց, շենք 9 (բնակելի շենք - 12 քմ)
8) Դպրոցականների փողոց, շենք 44 (բնակելի շենք - 12 քմ)
9) Կամոյի փողոց, շենք 5 (բնակելի շենք -9 քմ)
10) Կամոյի փողոց 3/1 (ՀՏՍ Նոյեմբերյանի համայնքային հիմնարկին պատկանող պահեստներ-40 քմ)
11) Զ.Անդրանիկի փողոց, շենք 8 (բնակելի շենք -9 քմ)
12) Զ.Անդրանիկի փողոց, շենք 2 (բնակելի շենք -12 քմ)
ԲԱՂԱՆԻՍ ԲՆԱԿԱՎԱՅՐ
13) 1-ին փողոց, շենք 5 (75քմ)
14) 1-ին փողոց, շենք9 (25քմ)
ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
15) 1-ին փողոց, շենք 7 (20 քմ)
16) 2-րդ փողոց, շենք 1 (20 քմ)
ԲԵՐԴԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
17) 2-րդ փողոց, շենք 2 (5քմ)
ՈՍԿԵՊԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ
18) 2-րդ փողոց, շենք 55 (նախկին խորտնտեսության վարչական շենք-10քմ)
19) 2-րդ փողոց, շենք 70 (նախկին կենցաղսպասարկամ շենք-10 քմ)
ԿՈԹԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ
20) 1-ին փողոց, շենք 33 (24 քմ)
21) 2-րդ փողոց, շենք 5 (Կոթիի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ի շենքի տարածքին հարող հենապատ-48 քմ)
ՋՈՒՋԵՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
22) Ռուբեն Սևակի փողոց, շենք 2/1 (3 քմ)
23) 3-րդ փողոց, շենք 28/6 (2 քմ)
ԴՈՎԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐ
24) 1-ին փողոցում գտնվող զբոսայգու ճանապարհամերձ տարածք (30 քմ)
ՈՍԿԵՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
25) 6-րդ փողոց, շենք 14 (հենապատ -10 քմ)
26) 1-ին փողոց, շենք 13 (ուսուցչի տուն /ճանապարհին նայող հատված/-10 քմ)
2. Սույն որոշման կրկնօրինակն ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողովին և թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովին:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Կ. ԱԲԱԶՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Նոյեմբերյան