 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4 /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2023թվականի N 1630-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2006 թվականի մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետը և նկատի ունենալով, որ Բագրատաշեն բնակավայրի 16-րդ փողոց, 8 բնակելի տուն հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Լիլիթ Մանվելի Խաչատրյանի կողմից 30.11.2023 թվականին ներկայացված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինականացնել Լիլիթ Մանվելի Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող, Բագրատաշեն բնակավայրի 16-րդ փողոց 8 բնակելի տուն հասցեում գտնվող, 11-016-0007-0019 կադաստրային ծածկագրով հողամասում առկա ընդհանուր՝ 228.3 քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված կառուցները, որից՝ բնակելի տունը 146.55 քմ և օժանդակ կառույցներ ընդհանուր 81.75 քմ (շվաքարան, ավտոտնակ և պարիսպ) հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023DW7YPD:
2. Օրինական ճանաչված ընդհանուր՝ 228.3 քմ արտաքին մակերեսով կառույցների համար սեփականատեր՝ Լիլիթ Մանվելի Խաչատրյանը Նոյեմբերյան համայնքի 900395112122 գանձապետական հաշվեհամարին պետք է մուծի օրինականացման վճար՝ 171000 (146.55 x 874+81.75 x 524.4) ՀՀ դրամի չափով:
3. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված 171000 ՀՀ դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել անվավեր:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Նոյեմբերյան