 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4 /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՄԱՅԻՍԻ 2025թվականի N 954-Ա
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և հաշվի առնելով Արմեն Ռաշիդի Ալավերդյանի և Սոնա Լևոնի Բադասյանի կողմից ներկայացված հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնք, գյուղ Բաղանիս 13-րդ փողոց, 1-ին նրբանցք 1/1 հողամաս հասցեում գտնվող 11-017-0008-0011 կադաստրային ծածկագրով 0․07 հա մակերեսով հողամասում բնակելի տան կառուցման նպատակով տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:
- Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր և փաստաթղթերը տրամադրել 11-017-0008-0011 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատերեր Արմեն Ռաշիդի Ալավերդյանին և Սոնա Լևոնի Բադասյանին։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Նոյեմբերյան