Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՀՈՒՆԻՍԻ 2025թվականի N 1287-Ա

ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»  օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներով և հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Լարիսա Հովհաննիսյանի տրված դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի 7-րդ փողոց  5   հասցեում գտնվող (ծածկագիր 11-017-0015-0003) Լարիսա Հովսեփի Հովհաննիսյանին պատկանող 0.06  հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող  0․00135 հա մակերեսով (հողամասի ընդհանուր մակերեը՝ 0.06135 հա) հողամասի նկատմամբ ճանաչել Լարիսա Հովսեփի Հովհաննիսյանի (ծնված՝ 25.12.1955 թվականին) սեփականության իրավունքը:
  2. Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի 7-րդ փողոց  5 հասցեում գտնվող (ծածկագիր 11-017-0015-0003) Լարիսա Հովսեփի Հովհաննիսյանին պատկանող հողամասում առկա (ներքին մակերեսով) բնակելի տան՝ կիսանկուղի (85.10 քմ մակերեսով, կառուցված 1969 թվականին), բնակելի տան՝  Բ/Պ կամ Ա/Հ կիսանկուղի (15.00 քմ մակերեսով, կառուցված 1969 թվականին), բնակելի տան բ/պ կամ ա/հ կիսանկուղի  (4.30 քմ մակերեսով, կառուցված 1969 թվականին) և անասնաշենքի  (20.30 քմ մակերեսով, կառուցված 1970 թվականին) նկատմամբ ճանաչել Լարիսա Հովսեփի Հովհաննիսյանի (ծնված՝ 25.12.1955 թվականին)  սեփականության իրավունքը: 

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Նոյեմբերյան