Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023թվականի N 1631-Ա

ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ԻՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով  «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնի 33.1-րդ, 35-րդ, 35.1-րդ  կետերով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 290-Ա որոշումը, և որ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հաշվի առնելով   կառույցն իրականացրած՝ Սիրուշ Մադաթի Աղբալյանի (անձնագիր՝ 013087838, տրված 047-ի կողմից) 29․11․2023 թվականին տրված  համաձայնությունը՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

  1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող ք․Նոյեմբերյան Դպրոցականների փողոց, 44/13 ավտոտնակ  հասցեում գտնվող 0.00343 հա մակերեսով հողամասում (ծածկագիր` 11-004-0039-0215, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված  34.2651 (ներքին մակերես 27.8 քմ) քմ արտաքին մակերեսով կառույցը և կառույցի սպասարկման ու պահպանության համար նախատեսված 0.00343 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած՝ Սիրուշ Մադաթի Աղբալյանին:
  2.  Սիրուշ Մադաթի Աղբալյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե  պետք է վճարի՝ 41880 ՀՀ դրամ    900395101133 հաշվին, որպես հողամասի օտարման գին, 41450 ՀՀ  դրամ  900395101158 հաշվին (կադաստրային արժեք), որպես կառույցի օտարման գին:
  3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Նոյեմբերյան