Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021թվականի N 471-Ա

«ԷԴԳԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ» ԱՁ-ԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 12-րդ կետով, «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 04.12.2020 թվականի թիվ 113-Ն որոշումը և հաշվի առնելով «Էդգար Մարտիրոսյան» ԱՁ-ի պատասխանատու անձի 19․11․2021 թվականի դիմում-հայտը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 

  1. Թույլատրել «Էդգար Մարտիրոսյան» ԱՁ-ին 20․11․2021 թվականից մինչև 20․12․2021 թվականը ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ Երևանյան, Նոյեմբերի 29, Զորավար Անդրանիկի փողոցներում, Բերդավան և Բաղանիս գյուղերում գտնվող լուսավորության հենասյուների վրա  տեղադրել 160 (մեկ հարյուր վաթսուն) քմ ընդհանուր մակերեսով արտաքին գովազդ՝ յուրաքանչյուրը 4 քմ,  1 քմ մակերեսի համար վճարելով ամսական 1125 ՀՀ դրամ:
  2. Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Մարիամ Աշոտի Աբովյանին սահմանված կարգով ձևակերպել գովազդի թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Կ. ԱԲԱԶՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Նոյեմբերյան